ԼՂ շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն

ԼՂ շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անցնող գիշեր պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում