ԱՄՆ հայկական համայնքը համախմբված է և կանգնած Հայաստանի կողքին. Էնթոնի Բարսամյան

ԱՄՆ հայկական համայնքը համախմբված է և կանգնած  Հայաստանի կողքին. Էնթոնի Բարսամյան

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեդակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և դրանց ենթատեքստում համահայկական կարևորություն ստացած և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև դրանց առնչությամբ սփյուռքահայ համայնքի հետ ավելի սերտ համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում համանախագահ Է. Բարսամյանը, ով Հայաստան կատարած իր այցի ընթացքում մեկնել էր նաև ԼՂՀ, առանձնահատուկ նշել է, որ ԱՄՆ հայկական համայնքը համախմբված է և կանգնած է Հայաստանի կողքին` վստահեցնելով, որ Համագումարն այսուհետ էլ շարունակելու է համագործակցել բոլոր հայկական կազմակերպությունների ու քաղաքական ուժերի հետ՝ ի նպաստ Հայաստանի և համայն հայության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում