Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ ընկնել. Շտայնմայեր

Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ ընկնել. Շտայնմայեր

Եվրամիությունն իրավունք չունի Մեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո հիստերիայի մեջ ընկնել, անհրաժեշտ է կարծքիների փոխանակում արդի խնդիրների վերաբերյալ: Այս մասին հունիսի 25-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի իր գործընկերների հետ հանդիպումից առաջ:

«Իրավիճակն այնպիսին է, որ այն թույլ չի տալիս հիստերիայի մեջ ընկնել, ոչ էլ շոկ ապրել: Անհրաժեշտ է կարծիքների փոխանակում»,-հայտարարել է նախարարը: Նրա խոսքով, պետք է խուսափել ավելորդ շտապողական քայլերից: Նա ընդգծել է, որ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ ոչ դեպրեսիա, ոչ անգործություն:

Շտայնմայերի խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսին են երկրների սպասումները, որտեղ են եվրոպական կառավարությունների թույլ կետերը: Այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ Եվրամիությունում փախստականների խնդրի հետ կապված իրավիճակը, երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակը:

«Վստահ եմ, որ Մեծ Բրիտանիայի որոշումից հետո 27 երկրները ցանկանում են պաշտպանել Եվրոպային, ցանկանում են ուժեղացնել Եվրոպան»,-ավելացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում