Էրդողանը կանխատեսում է ԵՄ-ի վերջը

Էրդողանը կանխատեսում է ԵՄ-ի վերջը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխատեսում է ԵՄ-ի վերջը և կարծում է, որ Եվրոպան առանց Անկարայի չի կարող: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Российская газета»-ին: Թուրքիայի առաջնորդը կանխատեսում է, որ մոտ ապագայում ևս մի քանի երկրներ ցանկություն կհայտնեն դուրս գալ Եվրամիությունից` հետևելով Մեծ Բրիտանիայի օր ինակին:

Նրա կարծիքով, Եվրոպայի փրկությունը կարող էր լինել Անկարայի հետ միությունը, որը Եվրոպան չի շտապում կյանքի կոչել: Էրդողանը գտնում է, որ դրա պատճառը եվրոպացիների աղաղակող իսլամաֆոբիան է: Ըստ նրա, այսօր Թուրքիան կմտածի՝ արդյո՞ք պետք է իրեն Եվրամիությունը, և հնարավոր է, որ այս թեմայով անցկացնի իր հանրաքվեն:

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ինձ ասել է, որ Եվրամիությունը չի ընդունի Թուրքիային, որովհետև այն մուսուլմանական է: Մենք դա գիտենք, բայց մենք նույնպես մարդ ենք: Եվ այդ ինչպե՞ս մեզ ընդունեցին ՆԱՏՕ: Նա պատասխանել է, որ երևի թե սխալվել են»,-ասել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում