Brexit-ը հարցականի տակ է դրել ամբողջ աշխարհի ապագան. Օլանդ

Brexit-ը հարցականի տակ է դրել ամբողջ աշխարհի ապագան. Օլանդ

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը ՄԱԿ-ի անդամ երկրների վրա ազդեցություն չի ունենա, սակայն դա ողջ մոլորակի համար հարց է բարձրացնում, թե ինչ կլինի հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոս տի»-ն գրում է, որ նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո:

Օլանդն ասել է, որ Brexit-ն, իհարկե, ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի տեղի համար հետևանքներ չի ունենա: Նա նաև հայտարարել է, որ խորապես ցավակցում է բրիտանական հանրաքվեի համար, թեպետ և հարգում է այդ որոշումը ժողովրդավարության պայմաններում, և նորից կոչ է արել ստեղծված իրավիճակից հետևություններ անել:

Նա նաև հայտարարել է, որ անկախ Brexit-ից՝ Ֆրանսիան շարունակելու է ինչպես տնտեսական, այնպես էլ փախստականների և պաշտպանության հարցերով համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ:

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել հանրաքվեում. Brexit-ի օգտին տրված ձայները գերազանցել են 16,7 միլիոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում