Աֆղանական ուժայինները մեկ օրում ոչնչացել են «Իսլամական պետության» ավելի քան 40 զինյալ

Աֆղանական ուժայինները մեկ օրում ոչնչացել են «Իսլամական պետության» ավելի քան 40 զինյալ

Աֆղանական ուժայինները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առնվազն 43 զինյալի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է Աֆղանստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ ուժայինները չեզոքացրել են 40 ահաբեկիչների և վիրավորել ևս 22 զինյալի աֆղանական-պակիստանյան սահմանին՝ Նանգարհար մարզում: Գազնի շրջանում, որը երկրի կենտրոնական մասում է, ոչնչացվել է ԻՊ երեք զինյալ:

Associated Press-ը հաղորդում է, որ ուրբաթ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Նանգարհար մարզում հարձակում են իրագործել: Սպանվել է ութ մարդ՝ նրանց թվում երկու ոստիկաններ և երկու երեխա: Աֆղանստանի զինված ուժերի պատասխանի արդյունքում շուրջ 30 ահաբեկիչ է ոչնչացվել: Գործակալությունը նշում է, որ ԻՊ զինյալներն այրել են առնվազն 25 տուն: Պաշտպանության նախարարությունն իր զեկույցում չի մեկնաբանել մանրամասները հարձակման զոհերի մասին:

Աֆղանստանում վերջին ամիսներին իրավիճակը զգալիորեն լարվել է: «Թալիբան» շարժման գրոհայինները, ավելի վաղ վերահսկողություն հաստատելով երկրի գյուղական համայնքների զգալի մասի վրա, սկսել են հարձակումներ իրականացնել խոշոր քաղաքների վրա: Բացի այդ, երկրում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում