Գերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Գերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարձր լարումը պահպանվում է: Օրերս հայտնի էր դարձել, որ Թուրքիան արգելել է գերմանական պատվիրակությանն այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Այս կապակցությամբ Գերմանիայում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գե րմանիայի արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուֆուք Գեզերին արտաքին քաղաքական գերատեսչությունում ներկայացրել են իրենց մտահոգությունները Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու արգելքի հետ կապված: Արտգործնախարարության խոսնակ Սավսան Չեբլին Գեզերին է ներկայացրել Գերմանիայի դիրքորոշումն ու Ինջիրլիք այցելելու հարցում հաստատակամությունը:

«Մենք կրկին թուրքական կողմին տեղեկացրինք այցելություն իրականացնելու մեր ցանկության մասին: Մեզ համար ցանկալի այցելության իրականացման համար դիվանագիտական ճանապարհով բանակցությունները շարունակվում են»,- հայտնել է Չեբլին:

Թուրքական «Հուրիեթ»-ը հոդվածի վերջում նշում է, որ թուրքական կողմի արգելքի պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումն է:

Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան թույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանի մի քանի անդամների` հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա: Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրավորել էր հուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայված գերմանական զորքերին, սակայն դա նրա համար արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թուրք-գերմանական հարաբերությունների լարման հետ: «Թուրքական իշխանություն? ?երն այս պահին հավանություն չեն տալիս մեկնելու ծրագրերին: Սակայն որևէ գրավոր բացատրություն դրա համար չի տրվել»,- այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ խոսնակը Der Spiegel պարբերականին: Վերջինս գրում է, որ այցի թույլտվությունը մերժվել է Հայոց ցեղասպանության մասին քվեարկության պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում