Հռոմի Պապն օրհնել է Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին

Հռոմի Պապն օրհնել է Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օրհնել է Գյումրիի Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հռոմի Պապի այցի ընթացքում Գյումրիի Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքվել էին հաշմանդամություն ունեցող երեխաներ և «Փյունիկ» հաշմանդամների միություն հասարակական բարեգործական կազմակերպության անդամներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Յոթ վերք եկեղեցում շրջելուց հետո դուրս են եկել և հաշմանդամություն ոնեցող երեխաներին օրհնել են Պապին ուղեկցող կարդինալները, այնուհետև երեխաներին մոտեցել և օրհնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Եկեղեցու մոտ հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին Հռոմի Պապի պատկերով բացիկներ բաժանվեցին: Մինչ այդ Հռոմի Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում պատարագ էր մատուցել, որից հետո, հրավիրելով Ամենայն Հայոց կաթողիկոսին իր պապոմոբիլ, շրջել է հրապարակում, ողջունել հավաքվածներին, ապա իջել, մի քանի րոպե էլ հետիոտն շփվել հավատացյալների հետ և մեկնել Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում