Նախագահը Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքին

Նախագահը Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքին

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, արարողությանը մասնակցել են նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և այլ երկրներից ժամանած ուխտավորներ, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած հազարավոր մարդիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում