Իրանական նավթի արտահանումը պատժամիջոցների չեղարկումից հետո ավելացել Է եռակի. Mehr

Իրանական նավթի արտահանումը պատժամիջոցների չեղարկումից հետո ավելացել Է եռակի. Mehr

Իրանը պատժամիջոցների գործողության ժամանակաշրջանի համեմատությամբ երեք անգամ ավելացրել է նավթի արտահանման ծավալները՝ մի քանի կարճաժամկետ պարտավորագրեր ստորագրելով Cepsa, Respol եւ BP եվրոպական նավթընկերությունների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Mehr գործակալությունը:

«Հաշվի առնելով նավթի վաճառքի վերաբերյալ իսպանական Cepsa-ի, Respol-ի, ինչպես նաեւ BP-ի հետ երեք պարտավորագրերի ստորագրումը, իրանական նավթի արտահանման ծավալը պատժամիջոցների ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ աճել է եռակի»,-գրում է գործակալությունը:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այս տարվա հունվարին Իրանն ազատվել է երկրի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցների մեծամասնությունից եւ ակտիվորեն փորձում է վերադարձնել նավթաշուկայի իր բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում