Գերմանիան ձգտում է կարգավորել ԼՂ հակամարտությունը. Շտայնմայեր

Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ն նախագահող երկիր, «ձգտում է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին Թբիլիսիում լրագրողներին հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Անհրաժեշտ Է ջանքեր գործադրել այդ տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման եւ այդ հակամարտության լիամասշտաբ կարգավորման համար»,-ասել Է նա:

Շտայնմայերը Թբիլիսիում է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի՝ հուլիսի 1-ին բացվող տարեկան նստաշրջանին մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում