ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Վրաստան

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Քերին ժամանել Է պաշտոնական այցով եւ Վրաստանից կմեկնի հուլիսի 7-ին: Նրան դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարարը, նրա տեղակալը, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը եւ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քերին առաջին հերթին կմասնակցի Վրաստան – ԱՄՆ ռազմավարական խարտիայի լիագումար նիստին, այնուհետեւ հանդիպումներ կունենա վարչապետի, նախագահի եւ իշխանությունների եւ ընդդիմության այլ ներկայացուցիչների հետ: Կեսօրին մոտ պլանավորվում Է ԱՄՆ-ի պետքարտուղարի եւ Վրաստանի վարչապետի մամուլի ասուլիսը զանգվածային լրատվամիջոցների համար:

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հուլիսի 6-ին լրագրողներին հայտարարել Է, որ Քերիի այցի ընթացքում կստորագրվի հուշագիր Վրաստանի պաշտպանունակության ամրապանդման մասին, որի նախապատրաստման համար «շատ ջանքեր են գործադրվել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում