ՀՀ դեսպանությունը պարգևներ է հանձնել Ցեղասպանության ճանաչման գործում ծառայություններ մատուցած գերմանացի գործիչների

Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հուլիսի 5-ին տեղի է ունեցել գերմանացի մի շարք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների պարգևատրման արարողություն:

Ինչպես տեղեկացրին Գերմանիայում ՀՀ դեսպանությունից, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում առանձնահատուկ ծառայությունների և հասարակական-մշակութային նշանակալից գործունեության համար Երևանի պետական համալսարանի «Հոբելյանական հուշամեդալով» պարգևատրվել են անվանի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեն, Յ. Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն դոկտոր Ռոլֆ Հոսֆելդը, «Կոնտակտե-Կոնտակտի» կազմակերպության հիմնադիր, ժողովուրդների փոխըմբռնման և համերաշխության առաջամարտիկ Էբերհարդ Ռադչուվայթը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայ-գերմանական ընկերակցության նախագահ դոկտոր. Րաֆֆի Կանտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում