Վրաստանը եւ ԱՄՆ-ն ստորագրել են հուշագիր պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիում ստորագրել են հուշագիր երկու երկրների միջեւ պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործընկերության խորացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա այցը կոնկրետ արդյունքներ տվեց երկկողմ համագործակցության խորացման տեսակետից»,- ասել Է Կվիրիկաշվիլին համատեղ մամուլի ասուլիսում:

Կվիրիկաշվիլին նշել Է, որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը կողմնորոշված Է ինչպես Վրաստանի անվտանգության, այնպես Էլ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանը, խաղաղ եւ անվտանգ զարգացման նպաստմանը:

«Դա Վրաստանին նոր հնարավորություն կընձեռի գնելու զենք պաշտպանության համար եւ սպառազինություն, ինչը Վրաստանին թույլ կտա ամրապնդել պաշտպանական անվտանգությունը եւ ԱՄՆ-ի հետ մեկտեղ անցկացնել համատեղ զինավարժանքներ, որոնք շատ կարեւոր են Վրաստանի համար»,- հայտարարել Է վարչապետը:

Քերին պարզաբանել Է, որ հուշագրի շրջանակներում ձեռնարկվելիք քայլերը կպարզեցնեն ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցությունը, հաղորդել Է Sputnik գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում