Վրաստանի նախագահը ռուս-վրացական հարաբերությունների ապագայի մասին

Վրաստանի նախագահը ռուս-վրացական հարաբերությունների ապագայի մասին

Ապագայում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կլիեն երկու երկրների շահերից ելնող փոխհարաբերություններ, կարծում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Մենք կունենանք երկխոսություն, բայց ուղղված ոչ թե որեւիցե մեկի դեմ, այլ որը ելնում է ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերից: Ես չեմ ասում, թե դա տեղի կունենա այօր, բայց մենք կայունորեն ուժեղացնում ենք մեր երկիրն այդ ուղղությամբ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության համար ի դեմս Վրաստանի կարեւոր է ունենալ կայունորեն ուժեղ հարեւան:

«ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցությունն ուղղված է ոչ թե որեւէ մեկի դեմ, այլ դեպի կայունության, տնտեսական եւ էներգետիկական նախագծերի եւ գործընթացների խորացումը: Դեպի այն բանը, որպեսզի Ռուսաստանի հարավային սահմանները, որպիսին Վրաստանն է, լինեն ավելի հարուստ, ավելի կայուն: Այդպիսի Վրաստանը վտանգավոր չէ Ռուսաստանի համար: Եթե ռուսները ռացիոնալ կերպով նայեն այս գործընթացին, ապա այդպիսի Վրաստանի հետ համագործակցությունը եւ բարիդրացիությունը, այն բանից հետո, երբ լուծվեն մեր տարածքային խնդիրները, դրական շատ բան կբերի Ռուսաստանի Դաշնությանը»,– հայտարարել է Մարգվելաշվիլին, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում