AM | RU | EN
USD
EUR
RUB

«Արի տուն» ծրագրի 4-րդ փուլին մասնակցում է 124 պատանի

ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

4-րդ փուլին մասնակցում է 124 տղա ու աղջիկ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելգիայից, Բելառուսից, Շվեդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Սիրիայից, Ղազախստանից, Լիբանանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պատանիներ ու աղջիկներ, բարով եք եկել Հայրենիք, համայն հայության մայրաքաղաք Երևան և Ձեր նախարարություն: Համոզված եմ, որ 14 օրերի ընթացքում դուք կտեսնեք և կծանոթանաք Հայաստանի տեսարժան վայրերին, իսկ ձեզ համար կազմակերպվող հայրենագիտության դասընթացներին ակտիվ մասնակցելով՝ կծանոթանաք հայոց պատմությանը, հայ մշակութային և հոգևոր արժեքներին, կսկսեք առավել վարժ խոսել և գրել մայրենի լեզվով»:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության հուշակոթող, թանգարան և Եռաբլուր՝ հարգանքի, խոնարհումի այն գլխավոր վայրերը, որտեղ մտնելիս ամեն հայ ապրում է հպարտության և ակնածանքի զգացողություն:

«Դուք կլինեք նաև հայոց բանակի զորամասերից մեկում, կծանոթանաք մեր սահմաններն անառիկ պահող հայ զինվորների հետ, - ընդգծեց նախարարը՝ հավելելով, - մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում ձեր ծնողներին, որ վստահեցին «Արի տուն» ծրագրին և ձեզ ուղարկեցին հայրենիք: Շնորհակալ ենք նաև հյուրընկալ ընտանիքներին, որ այնքան սիրով ու հոգատարությամբ են ձեզ պահելու իրենց օջախներում»:

Այնուհետև նախարարը «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկ հագցրեց 4-րդ փուլի ամենակրտսեր մասնակցին՝ ԱՄՆ-ից ժամանած 13-ամյա Դավիթ Աբրահամյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Կիպրոսից ժամանած «Նարեկ» վարժարանի սաներին. «Նախարարությունն ամեն տարի հյուրընկալում է նարեկցիներին, ովքեր կարծես ուխտագնացության են գալիս Հայաստան»:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարարին՝ ջերմ ընդունելության, հոգատար վերաբերմունքի համար՝ Կիպրոսի խմբի ղեկավար Վիոլետ Թաշճյանը նշեց. «Նարեկ» վարժարանի սաները մի ողջ տարի անհամբերությամբ և կարոտով են սպասել Հայրենիք այցին: Մենք գիտենք, որ Հայաստանից հեռու մեր Հայրենիքը մայրենին է, և մեր վարժարանում ամեն ինչ անում ենք երեխաներին հայերենը լավ սովորեցնելու ուղղությամբ»:

Այնուհետև արիտունցիների՝ հոտընկայս և բարձր ծափողջույնների ներքո հնչեց «Հայկական բանակ» երգը: Մասնակիցներն իրենք էլ սիրով ասմունքեցին և կատարեցին հայ ազգագրական և ժողովրդական երգեր:

Լրահոս
ՊԵԿ-ը 52%-ով կրճատել է ստուգումների քանակը Ինչպե՞ս խուսափել նախընտրական գարշահոտությունից Պավլովի շրջանում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած հայերից հինգի առողջական վիճակը միջին ծանրության է, մեկինը` ծանր Վրաստանը եւ Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում. Ֆիյոն ԵԽ զեկուցողը բացասաբար է վերաբերում Թուրքիայում սահմանադրական փոփոխություններին ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում դատապարտված հայ սահմանախախտին Հայաստանի ողջ տարածքում հունվարի 26-28-ին սպասվում է ձյուն Դանիայի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունն առաջիկա ժամերին ուղղակի բանակցություններ կսկսեն ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ ԵԱՀԿ-ն Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում դիտարկում է անցկացնելու Թրամփը հայտարարել է NAFTA-ի վերանայումն սկսելու մասին Թուրքիայի քեմալական կուսակցությունը սահմանադրության փոփոխության հարցով դիմելու է Սահմանադրական դատարան Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Առնվազն 18 մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավում մոլեգնած տոռնադոյից Իտալիայում հյուրանոցի փլատակներում զոհվածների թիվը հասել է վեցի Հաքերները New York Times-ի թվիթերում զետեղել են «հաղորդագրություն Վլադիմիր Պուտինից» Սպիտակ տան նոր աշխատակազմը ձեռնամուխ է եղել իր պարտականությունների կատարմանը Գերմանիայի Բունդեսթագի թուրք պատգամավորը անհանգստանում է Գարո Փայլանի անվտանգության համար Հիլարի Քլինթոնը հիացմունք է հայտնել Թրամփի դեմ «կանանց երթերի» առթիվ Թրամփը կարդացել է Օբամայի՝ Սպիտակ տանն իր համար թողած նամակը Սենատորները ցանկանում են Թրամփին արգելել՝ թուլացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի վրա հարձակված անձը սպանվել է Սահմանում զոհ ունենք ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Նախագահն արձագանքել է հողեր հանձնելու մասին խոսակցություններին Սերժ Սարգսյան. «Մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է» Նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին Նախագահ. Շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ բանակցություններ երբեք չեն ընթացել Նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է այն երեք սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի Հայաստանը՝ սպառազինություն ձեռքբերելիս Նախագահ Սարգսյան. Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ կարգավիճակով են ուզում ապրել Արծվաշենցիները բնակարանային պայմանների բարելավման խնդիր են ներկայացնում կառավարությանը Գեղարքունիքի մարզում 2016 թվականին գործել են 27 արտադրական ձեռնարկություն Լրատվական դաշտն ապականող գոյացությունը Նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ Վանաձորում գործարարների համախմբմանն ուղղված ծրագրեր պետք է իրականացվեն. քաղաքապետ Արագած Ախոյանի գեղարվեստական աշխատանքները հանձնվեցին արվեստասերների դատին Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտամբի պետին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan