Ախալքալաքում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է

Ախալքալաքում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունե ցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեք անչափահաս երեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն` երեխաները 5, 16, 18 տարեկան են: Տանը եղել են կինն ու նրա երեք երեխաները, իսկ ընտանիքի գլխավորը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան:

«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: Փորձաքննությունների համար մարմիններն ուղարկ վել են փորձաքննությունների Նինոծմինդայի շրջանային բյուրո: Նախնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ: Բարեկամները միայն երեկ` հուլիսի 11-ին են հայտնաբերել մարմիններ: Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքները հասցվել են բութ գործիքով, իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են կրիմինալիստները: Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրողությունը: Սպանված ընտանիքի անդամները հայ են` Խաչոտյաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում