Բասկյան ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկեց «Աշունն առանց Բեռլինի» ֆիլմով

Բասկյան ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկեց «Աշունն առանց Բեռլինի» ֆիլմով

Երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում առաջին անգամ ցուցադրվում են բասկյան ֆիլմեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բասկյան ֆիլմարտադրությունը վերջին շրջանում ունեցել է հետաքրքիր զարգացում: Այդպիսով, Երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում այժմ ընդգրկված է բասկյան արտադրության չորս ֆիլմ:

Բասկյան ֆիլմերի բացումն արվեց «Աշուն առանց Բեռլինի» ֆիլմով, որի ռեժիսորը Լարա Իսախիռեն է: Ֆիլմ արժանացել է ժյուրիի երիտասարդ անդամների մրցանակի` «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում և «Գոյա» մրցանակի` «Լավագույն նորահայտ դերասանուհի» անվանակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում