Իրանը 32 տոննա ծանր ջուր է վաճառել ԱՄՆ-ին

Իրանը 32 տոննա ծանր ջուր է վաճառել ԱՄՆ-ին

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտնել Է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ իրականացրել Է 32 տոննա ծանր ջրի վաճառքի գործարք, փողն իրանական կողմն ստացել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունն ստորագրել Է 32 տոննա ծանր ջրի գնման համաձայնագիր, ծանր ջուր, որն օգտագործվել Է Իրանի միջուկային օբյեկտում: Գործարքի գումարը գնահատվել Է 8,6 միլիոն դոլար:

«Այս պահին մենք ԱՄՆ-ին ենք վաճառել 32 տոննա ծանր ջուր եւ դրա դիմաց փողն ստացել ենք: Ծանր ջուրն ուղարկվել Է ԱՄՆ»,- հայտարարել Է Արաքչին Sima 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Հեռուստաալիքի հաղորդման մեջ գործարքի վերջնական գումարը չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում