Զուտ տնտեսական խնդիրներ գոյություն չունեն. դրանք խառնվում են քաղաքականին. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Զուտ տնտեսական խնդիրներ գոյություն չունեն. դրանք խառնվում են քաղաքականին. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Շատ դեպքերում քաղաքական, անվտանգային խնդիրները  խառնվում է տնտեսականին: Այսինքն՝ բյուրեղյա, ստերիլ կամ զուտ տնտեսական խնդիրներ գոյություն չունեն: «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը ցանկանում է լինել  տարանցիկ երկիր, ավելին՝ հսկայական աշխատանք է տարվում այս ուղղությամբ.

«Այսօր Վրաստանի հարավը փորձում ենք կապել Իրանի հյուսիսի  հետ՝ Հյուիս-հարավ մայրուղով, որը մի քանի միլիարդանոց ծրագիր է: Սրա շնորհիվ Իրանից, Արևելքից ապրանքները կարճ ժամանակում կտեղափոխվեն սևծովյան նավահանգիստներ: Հայաստանում կա գիտակցություն, որ անկախ կրոնից՝ համակեցությունը լավ ապրելու պայման է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում