ԼՂ հիմնախնդրի կարգավորումը փակուղում է մնացել Իլհամ Ալիևի պատճառով. Վլադիմիր Կազիմիրով Tert.am

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը փակուղում է մնացել Իլհամ Ալիևի պատճառով. Վլադիմիր Կազիմիրով Tert.am

1992–1996թթ.-ին ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Tert.am-ի հետ բացառիկ զրույցում նա նշեց, որ կրտսեր Ալիևի ցանկություններն ընդհանրապես չեն համընկնում նրա նախորդի՝ Հեյդար Ալիևի ցանկությունների հետ և հենց կրտսերի քաղաքականության հետևանքով ԼՂ հիմնախնդրի կարգավորումն հայտնվել է փակուղում:

– Պարոն Կազիմիրով, շատերի կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը նոր փուլ է մտել. կազմակերպվում են երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող երկրների ղեկավարություններն են իրենց մտահոգությունները տարբեր կերպ արտահայտում: Ըստ Ձեզ, ի՞նչ է տեղի ունենում կարգավորման գործընթացում, երևո՞ւմ է՝ հիմնախնդրի լուծման որեւէ նախանշան, թե՞ ամեն ինչ նորից կգնա լարվածության և բախման:

–Իհարկե, ապրիլյան խաբեությունը շփման գծում եղել է ավելի մեծ ու կտրուկ նախկին միջադեպերի համեմատ և չէր կարող չառաջացնել սուր ռեակցիաներ միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների և իհարկե Ռուսաստանի մոտ: Բայց չպետք է մոռանալ, որ 22 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում օգտագործվել են ազդեցության տարբեր ձևեր: Իհարկե, այս ձևերի և հատկապես հաղորդակցության և հանդիպումների մակարդակներն ունեցել են իրենց հստակ նշանակությունը, բայց ամեն դեպքում դժվար թե դրանք ունենային որոշող նշանակություն հիմնախնդրի լուծման վրա: Խնդիրն այնքան էլ այն չէ, որ հավաքվել և քննարկել են խնդիրը ոչ այնքան ճիշտ մակարդակի վրա: Վերջնական հաշվարկով՝ դա կախված է հակամարտող կողմերի դիրքորոշումից և նրանց հնարավորությունից՝ ցուցաբերել ճկունություն կարգավորման գործընթացում:

-Պարոն Կազիմիրով, հիմա ընթացող գործընթացներում ներգրավված են գերտերությունների ղեկավարներ. նախ հանդիպումները կայացան Վիեննայում՝ ամերիկյան, հետո Սանկտ Պետերբուրգում՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, ԼՂ կարգավորման գործընթացում ակտիվացել է նաև գերմանական միջամտությունը: Սա ի՞նչ է նշանակում. Արդյո՞ք գերտերությունները մտահոգված են խնդրով, թե պարզապես նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր գերիշխանությունը տարածել այս տարածաշրջանում՝ այս կոնֆլիկտի միջոցով:

– ԼՂ հիմնախնդրի հետ կապված այդ և այլ երկրների անհանգստությունը շատ բնական է, հատկապես որ այս տարածաշրջանը շատ զգայուն է և ինչ-որ առումով նաև՝ պայթյունավտանգ: Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում նոր պատերազմի վտանգի մասին պետք է հասկանան առավել շատ, քան Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում կամ Բեռլինում: Կային ժամանակներ, երբ ազդեցության հետ կապված խնդիրներն այս տարածաշրջանում առաջին պլան էին մղվել, բայց հիմա ՄԽ-ի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահը փոխազդում են Ղարաբաղի վրա ավելի լավ, քան տասը տարի առաջ: Խոսել տարածաշրջանում իշխանության ձգտման մասին, անհեթեթ է, պետք չէ արձագանքել ակնհայտ չափազանցություններին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում