ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց բասկետբոլի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել էր բասկետբոլի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չեմպիոն, Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի և մարզչական շտաբի անդամներին, ինչպես նաև ֆեդերացիայի ղեկավար կազմին:

Ողջունելով մարզիկներին և ներկաներին՝ ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հաջող ելույթների կապակցությամբ և ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել: Ձեզ հաջողվեց մեր երկրի, պետության պատիվը բարձր պահել, ինչպես դա արեց տղամարդկանց հավաքականը: Հայաստանն օրեր շարունակ խոսում էր այս հաղթանակի մասին, իսկ անձամբ իմ ուրախությանը չափ չկար: Իհարկե այս գործում իր ավանդն ունի նաև ֆեդերացիայի նախագահը՝ Հրաչյա Ռոստոսմյանը, ով նվիրված աշխատում է և, ինչպես տեսնում եք, աշխատանքը տալիս է իր ցանկալի արդյունը: Յուրաքանչյուր հարցում ձեր կողքին կանգնած եմ, և թող հաջողությունն ու հաղթանակը միշտ ուղեկից լինի ձեզ, Աստված ձեզ պահապան»:

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամները և թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը ՀԱՕԿ նախագահին նվիրեցին խորհրդանշական մեդալը և թիմի անդաների ստորագրությամբ գնդակը: Ավանդույթի համաձայն՝ չեմպիոնական գավաթը ի պահ տրվեց «Օլիմպավանի» թանգարանին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում