Եվրոն ու ֆունտն արժևորվել են, դոլարն ու ռուբլին` արժեզրկվել

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 21-ին կազմել է 476.07 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.49 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.82 դրամ՝ աճելով 0.27 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 628.79 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 21-ին կազմել է 7.45 դրամ, նախորդ օրվա համեմատ անկումը 0.08 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 301.53 դրամ, ոսկի՝ 20,141.17 դրամ, պլատին՝ 16,331.51 դրամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում