Հայ Տեք» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպել են Եվգենի Կասպերսկուն

Հուլիսի 21-ին «Հայ Տեք» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպել են միջազգային խոշոր հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիայի» ընկերության հիմնադիր տնօրեն Եվգենի Կասպերսկու գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում կիբեռանվտանգության ներկա վիճակը, կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությունը և «Հայ Տեք» կենտրոնի շրջանակներում համագործակցության եզրերը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնելու երկկողմ շահավետ համագործակցությունը կրթական և մասնագիտական վերապատրաստման ուղղություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում