«Չորրորդ իշխանություն». Ի վերջո Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով այդ մարդիկ հանցագործնե՞ր են, թե՞ հերոսներ

«Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարել է, թե եթե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները բանական որոշում կայացնեն և զենքերը վայր դնեն, ինքը նրանց «հերոսապատման մասին, հերոսապատումը բարձրացնող» երգ կգրի։

«ՉԻ» – Այ սա իսկապես արվեստագետի մոտեցում Է։ Հուսով ենք՝ շատերը կհետևեն Ռոբերտ Ամիրխանյանի օրինակին։ Նկարիչները կտավներ կստեղծեն, քանդակագործները գրանիտե արձաններ կքանդակեն և այլն։ Իսկ կոնկրետ Ռոբերտ Ամիրխանյանի երգ-հերոսապատումը ամեն օր կհնչի այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ իրենց պատիժը կկրեն բանական՝ որոշում կայացրած զինյալները։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա անհասկանալի է մնում՝ ի վերջո Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով այդ մարդիկ հանցագործնե՞ր են, թե՞ հերոսներ։ Եթե հանցագործներ են՝ ի՞նչ կարիք կա երգ գրել նրանց հերոսապատման մասին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում