«Առավոտ». ՌԴ-ն ցանկանում է ցույց տալ, որ տարածաշրջանում հարց լուծողն ինքն է

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանին մտահոգում են ԼՂ հարցի շուրջ վերջին զարգացումները։ Առավելապես այն, ոչ ՌԴ-ն, որը վերջին ժամանակներս հանձն է առել լուծելու հարցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի անունը գրեթե չի տալիս։ 

«Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն ցանկանում է աշխարհին ցույց տալ՝ սա իր տարածքն է, ինքն այստեղ հարց լուծող է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Իգիթյանը։

Թերթի զրուցակիցը առավելապես մտահոգված է այն հանգամանքով, որ ԼՂՀ-ի ձայնը դեռ լսելի չէ։ Նկատի ունի՝ բանակցությունների սեղանին։ «ԼՂՀ-ի ձայնը լսելի է միայն մեզ՝ հայերիս, այն էլ ամեն անգամ չէ, որ Հայաստանում պետական լրատվական միջոցներով մենք կարող ենք իմանալ ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Դա ցավալի է, որ ԼՂՀ պաշտոնյաների դիրքորոշմանը ծանոթանում ենք չեզոք, անկախ մամուլի միջոցներից»։
ԼՂ հարցի կարգավորման արդի փուլի մասին Հովհաննես Իգիթյանի դիտարկումները՝ «Առավոտի» վաղվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում