«Հրապարակ». Նախագահական կառավարումը ԼՂՀ-ում պահպանելու որոշումը կարելի է կայացված համարել

«Մի քանի ամիս է՝ խոսակցություններ են ընթանում, որ ԼՂՀ Սահմանադրության հարցն օդում կախված է. ապրիլյան պատերազմից հետո հասկացել են, որ Արցախում կառավարման մոդելը փոխելը վտանգավոր է։ Ինչ-որ պահի, ասում էին, կանգնել են «ամերիկյան մոդելի» վրա՝ ուժեղ նախագահ, առանց վարչապետի։ Երեկ, կարելի է ասել, պաշտոնապես հայտարարվեց այդ գործընթացը կասեցնելու մասին. ԼՂՀ Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարեց. «Հնարավոր է, որ հայեցակարգի ներկայացումը հետաձգվի»։ Իսկ այն պետք է ներկայացվեր օգոստոսի 1-ին։ Մեր տեղեկություններով, նախագահական կառավարումը ԼՂՀ-ում պահպանելու որոշումը կարելի է կայացված համարել»,–գրում է թերթը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում