«Չորրորդ իշխանություն». Գալուստ Սահակյանի մոտ ամեն ինչ նույնն է

«Անդրադառնալով զինյալների կողմից ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակին ու այդ խնդրի լուծմանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Եթե ճիշտ չլուծենք, դա դեմ դուրս կգա պետությանը։

Առայժմ մենք պետք է մտածենք ամեն ինչ անել, որպեսզի պետության դերակատարումն իր տեղում մնա»։

«ՉԻ» – Ըստ երևույթին Գալուստ Սահակյանն այս միտքը հայտնել է Սերժ Սարգսյանի ելույթից հետո առաջացած ծանր տպավորությունը հաղթահարելու և մարդկանց տրամադրությունը մի քիչ բարձրացնելու համար։ Կամ էլ՝ նրան ասել են, որ շեֆն արդեն խոսել Է, ու կարելի է նաև մտքեր հայտնել, ինքն էլ որոշել է ելույթ ունենալ՝ կամայական հերթականությամբ ինչ-որ բառեր արտասանելով։ Որպեսզի «Աժ՝ նախագահի դերակատարումն իր տեղում մնա»։ Որովհետև հակառակ դեպքում «դա դեմ դուրս կգա պետությանը»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում