Թուրքիայում ապստամբության մասնակցության մեջ կասկածվող անձանց կկալանավորեն 30 օրով

Թուրքիայի իշխանությունները մինչեւ 30 օր ժամկետով կալանքի տակ կպահեն ձախողված հեղաշրջման մասնակցության մեջ կասկածվող անձանց: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax.ru-ն:

Լուծարվել են նաեւ մի քանի հազար կառույցներ`այդ թվում նաեւ մի շարք կրթական հաստատություններ, որոնք հնարավոր կապ են ունեցել ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլահ Գյուլենի հետ:

Անկարան մեղադրում է Գյուլենին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, մինչդեռ Գյուլենը հերքում է իր մասնակցությունը այդ ամենին:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում