ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր զորակցությունն է հայտնել Գերմանիային

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարությունը իր զորակցությունն է հայտնել Գերմանիային` Մյունխենում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Իմ մտքերը այն մարդկանց հետ, ովքեր տուժեցին Մյունխենում տեղի ունեցած այդ անիմաստ հրաձգության հետեւանքով»,- գրել է Յանս Ստոլտենբերգն իր թուիթերյան էջում:

Գերմանիային իր զորակցությունն է հայտնել նաեւ Լեհաստանը, Իտալիան, Ավստրիան, Մեքսիկան, Հունաստանը, ինչպես նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը` նշելով, որ ամբողջ Եվրոպան աջակցում է Մյունխենին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում