Միջազգային վարկանիշային գործակալություններն իջեցնում են Թուրքիայի վարկային վարկանիշը

Standart & Poor`s միջազգային գործակալության հետեւից Թուրքիայի վարկանիշային վարկանիշն իջեցրել է եւս մեկ նման ինստիտուտ` Fitch-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Fitch-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայում օրերս տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից եւ դրան հետեւած զանգվածային ազատումներից հետո այդ երկրի երկարաժամկետ պարտավորությունների գնահատականը «BBB» մակարդակից իջեցվել է «BBB-» մակարդակի:Standa8t & Poor`s գործակալությունը ռազմական հեղաշրջման հետ կապված հուլիսի 20-ին Թուրքիայի վարկանիշային վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից իջեցրել էր «նեգատիվ»-ի, ինչը խիստ ազդել է Թուրքիայում արտասահմանյան ներդրումների հեռանկարի վրա:

Standart & Poor`s-ի որոշումը բերել է թուրքական լիրայի խիստ էժանացմանը: Դոլարի փոխարժեքը հասել է ռեկորդային` 3,0834 լիրա մակարդակի:Նշվում է, որ եւս մեկ վարկանիշային գործակալություն` Moody`s-ը նույնպես Անկարային սպառնացել է իջեցնել վարկանիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում