Հիլարի Քլինթոնը փոխնախագահի պաշտոնում է առաջադրել սենատոր Թիմաթի Քեյնին

Հիլարի Քլինթոնը կողմնորոշվել է ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածության հարցում: Նա Վիրջինիա նահանգից սենատոր Թիմաթի Քեյնն է: Դեմոկրատական կուսակցության շտաբում վստահ են, որ այդ քաղաքական գործիչը կօգնի Քլինթոնին հաղթել վարանող նահանգներում և ստանալ լատինամերիկացիների ձայները, քանի որ Քեյնը ազատ խոսում է իսպաներեն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «vesti.ru»-ին:

«Ուրախ եմ հայտարարել նախընտրական արշավում իմ գործընկերոջը: Նա սենատոր Թիմ Քեյնն է, ով նվիրել է իր կյանքը ուրիշների համար պայքարին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հիլարի Քլինթոնը:

Իր ուրախության մասին Twitter-ում գրառում է կատարել նաև սենատոր Քեյնը: «Քիչ առաջ ինձ զանգահարել է Հիլարին: Պատիվ ունեմ լինելու փոխնախագահի թեկնածու»,-գրել է Թիմ Քեյնը: Նա իր գրառումը կտարել է երկու լեզուներով` անգլերեն և իսպաներեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում