Մեծ յոթնյակի երկրները շտապեցնում են Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսելու հարցում

Մեծ յոթնյակի երկրները ցանկանում են, որ Բրիտանիայի` ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափենը: Բրիտանիայի կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ժամանակ է պահանջվում գործընթացը սկսելու համար:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն շտապեցնում է Բրիտանիային գործընթացը սկսելու հարցում եւ հրաժարվում է նախնական բանակցություններ անցկացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում