Ադրբեջանում սնունդը թանկացել է

Ադրբեջանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո պարենային ապրանքների գների զգալի աճ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, թռչնամջսը թանկացել է 0,50 մանաթով, տավարի մջսը` 1 մանաթով, արեւծաղկի յուղը` 0,3 մանաթով, ձուն` մինչեւ 13 գյափիտով (ներկայում 1 ԱՄՆ դոլարը հավասար է 1,6 մանաթի:Բաքվի Խաթիի շրջանի մսագործները հայտնել են, որ եթե մեկ շաբաթ առաջ տավարի մեկ կգ միսն արժեր 8 մանաթ, ապա այսօր այն արժե 9 մանաթ, մեկ գյուղական հավը, որը մեկ ամիս առաջ արժեր 6-8 մանաթ, այժմ արժե 10-12 մանաթ:Ադրբեջանցի փորձագետ Վահիդ Մահեռամովը պարենի գների աճը տնտեսապես հիմնավորված է համարում:

«Դոլարի, էլեկտրաէներգիայի եւ խմելու ջրի տարիֆների թանկացումն արդյունքում արտադորղներին ստիպում է բարձրացնել իրենց ապրանքների գները: Տավարի եւ հավի մսի մեծածախ գները թանակցել են 50 գյափիտով: Թանկանում է նաեւ բանաջարեղենն ու միրգը: Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, մեկնաբանելով պարենային ապրանքների գների աճը, սահմանափակվել է միայն խոստումով, որ վերավաճառողների նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն:

Ադրբեջանցի հայտնի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիեւը Facebook-ի իր էջում հայտնում է, որ Ադրբեջանում արտադրվող Համախառն ներքին արդյունքը 2016 թվականի առաջին կեսին 9,7 մլրդ դոլարի կորուստ է ունեցել: Այդ կորուստների 70 տոկոսն ընկնում է ոչ նավթային բնագավառների բաժնեմասին: Նման վիճակը ի չիք է դարձնում ոչ նավթային հատվածի ապագայի հետ կապված բոլոր հույսերը: Նա նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին այդ ցուցանիշի գծով կորուստը կազմել էր 8,3 մլրդ դոլար, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հերթական ամսում Ադրբեջանի ընդհանուր կորուստներն ավելի շատանում են:«Ավելի շատ կորուստ տալու գործում Ադրբեջանն առաջ է անցել ոչ միայն տարածաշարջանի, այլ նաեւ Միջին Ասիայի երկրներից: Չպետք է մոռանալ, որ անցյալ տարի Ադրբեջանը ՀՆԱ-ի գծով 22 մլրդ դոլար կորուստ է գրանցել: Այսպիսով, միլիարդավոր դոլար եկամուտներից զրկված ադրբեջանական տնտեսությանը լավ հեռանկար չի սպասում», -Facebook-ի իր էջում գրել է Նեմաթ Ալիեւը:

Fins.az լրատվական կայքը հայտնել է, որ 2016 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 7,868 մլրդ դոլար, ինչն այդ երկրի Մաքսային կոմիտեի համաձայն` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 28,05 տոկոսով ցածր է:Այս տարվա առաջին կեսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 38,67 տոկոսով նվազել է Ադրբեջանից ապրանքների արտահանման ծավալը, իսկ ներմուծման ծավալը կրճատվել է 13,98 տոկոսով: 2016 թվականի առաջին կեսին Ադրբեջանի արտաքին առեւտրում բացասական հաշվեմնացորդը կազմել է 225 մլն 770 հազար դոլար: ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին հաղորդել է, որ Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 4,2839 մլրդ դոլար, ինչը 4,2363 մլրդ դոլարով կամ 1,99 անգամ փոքր է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում եղած ցուցանիշից: Ըստ տեղեկատվության` հունիսին Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը, մայիսի համեմատ, 0,4 մլն դոլարով կամ 0,01 տոկոսով նվազել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում