Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների մեծ մասն անչափահասներ են

Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների մեծ մասը անչափահասներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Հուբերտուս Անդրեան:

«Երկու զոհվածները 15 տարեկան են, 3-ը` 14, մեկական` 17, 19, 20 և 45 տարեկաններ են»,-ասել է Հուբերտուս Անդրեն մամուլի ասուլիսի ժամանակ:

Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, վերջին տվյալների համաձայն, մահացել է 10 մարդ, 27-ը` վիրավորվել: Ոստիկանությունը հայտնել է, որ կրակ բացողը եղել է 18-ամյա իրանցի երիտասարդը: Գործողության պատճառները դեռ հայտնի չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում