ԱԱԾ-ն հաստատեց Վարդան Եղիազարյանի և Վալերի Օսիպյանի ազատ արձակման մասին տեղեկությունը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց ՊՊԾ գնդի տարածքից ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ազատ արձակման մասին տեղեկությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գ ալստյանը:

Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև որպես պատանդ ՊՊԾ գնդում գտնվող երկու երիտասարդ ոստիկանները: Ներկայումս ՊՊԾ տարածքում պատանդներ չկան, և իրականացվում են մամուլի կենտրոնի ձևավորման աշխատանքներ:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում