Հաջորդ բանակցողը Սիսիանի ջոկատի հրամանատարն է՝ Աշոտ Մինասյանը

Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ որպես բանակցող: Այս մասին Խորենացի փողոցում հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Ինչպես մի քանի ժամ առաջ Վարուժան Ավետիսյանն է հայտարարել, ներկայում այդ առաքելությամբ գործում է բոլորի կողմից հարգված Արցախյան ազատամարտի հրամանատարներից մեկը՝ Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը («Աշոտ Երկաթը»-խմբ): Նա երեկ էլ էր հանդիպել տղաներին: Ինձ թվում է, որ տարբեր կողմեր ևս կշարունակեն բանակցությունները, սակայն վարչախումբը պիտի հասկանա, որ տղաների վրա հոգեբանական ազդեցությամբ ոչ մի արդյունք չի լինի»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ  բանակցությունների տարբեր փորձերը շարունակվում են, և որ  որոշակի զարգացումներ եղել են, բայց խնդրի բուն էության պահով ոչ մի էական փոփոխություն դեռ չկա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում