Զինված խումբն այրել է ՊՊԾ գնդի 3 ծառայողական մեքենա. Ոստիկանություն (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբն այսօր այրել է գնդի 3 ծառայողական մեքենա, հայտնում են Ոստիկանությունից:

«ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը, և մեկ ավտոմեքենա: Նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը»,- այս մասին ֆեյսբուքյան էջում իր հերթին գրառում է կատարել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում