Ֆրանսիայի եկեղեցում պատանդներ վերցրած անհայտ անձինք չեզոքացվել են

Երկու անհայտ անձինք, որոնք ավելի վաղ պատանդներ էին վերցրել Ֆրանսիայում, չեզոքացվել են: Այս մասին հաղորդել է երկրի ներքգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «Դանակներով զինված ահաբեկիչները դուրս են եկել եկեղեցուց եւ գնդակահարվել ոստիկանության հատուկ ստորաբաժանման մարտիկների կողմից»,- հաղորդել է BFM TV ալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Պատանդներն ազատված են: Ըստ որում նրանցից մեկը զոհվել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Նորմանդիայի ոստիկանական վարչությունում: «Կտրել են քահանայի կոկորդը: Պատանդներից մեկը վիրավոր է»,- ասել են ոստիկանությունում:

Սակրավորների խումբն այժմ զննում է տաճարը, հաղորդել է Ֆրանսիայի ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պիեր Անրի Բրանդեն:

Հուլիսի 26-ին Սենտ Էտիեն դը Ռուվրե քաղաքի (Ծովամերձ Սենի դեպարտամենտ, երկրի արեւմուտք) տաճար է մտել դանակներով զինված երկու մարդ: Նրանք պատանդ են վերցրել հինգ հոգու՝ կյուրեին, երկու միանձնուհիների եւ երկու ծխականների: Եվս մեկ միանձնուհի կարողացել է հեռանալ եկեղեուց: Հենց նա է ոստիկանությանը հայտնել տեղի ունեցածի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում