«Ժողովուրդ». «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն հնարավոր է կմիացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին

««Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ «Վաղարշապատի ծննդատուն» ՓԲԸ-ն առաջիկայում, հնարավոր է, միացվի «Վաղարշապատի պոլիկիլինիկա» ՓԲԸ-ին։ Արդյունքում նախատեսվում է ստեղծել «էջմիածնի բժշկական կենտրոն» անվանումով առողջապահական հաստատություն։ Բանն այն է, որ Վաղարշապատի ծննդատանը ծնունդների քանակը նվազել է, և անցած տարի ծննդատունը 19 մլն դրամի պարտք է կուտակել։ «Ժողովուրդ»–ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ որ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ մայիսի 24-ին ստորագրված կարգադրությամբ ստեղծվել է հատակ հանձնաժողով որը պետք է լուծի երկու հաստատությունների միավորման հետ կապված խնդիրները։ Ի դեպ, Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրենն է Լիլիթ Կարապետյանը, որը ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կինն է։ Հավանաբար միավորումից հետո հենց նա էլ կդառնա նոր ձևավորված բուժհաստատության տնօրենը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում