19 մարդու սպանած ճապոնացին հայտարարել է, թե «փրկել ծանր հիվանդներին»

Սատոսի Ուեմացուն, որը Ճապոնիայի Սագամիհարա քաղաքում հաշմանդամների տանն սպանել է 19 եւ վիրավորել 26 մարդու, քննչական մարմիններին հայտնել է, թե «փրկել է բազմաթիվ հիվանդություններով տառապող ծանր հիվանդներին» եւ չի զղջում արածի համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այն ավտոմեքենայում, որով հուլիսի 27-ի առավոտյան Ուեմացուին տարել են դատախազություն, նա կենսուրախ ժպտացել է լրագրողներին՝ չցուցաբերելով զղջում կամ շփոթմունք:

Գշերը հետաքննության ժամանակ Ուեմացուն հայտարարել է, որ «ցանկացել է փրկել բազաթիվ խնդիրներ ունեցող ծանր հիվանդներին» եւ «ո՛չ զղջում, ո՛չ էլ ափսոսանք» չի զգում: Միեւնույն ժամանակ նա ասել է, որ «կցանկանար ամբողջ սրտով ներողություն խնդրել սպանվածների ընտանիքներից այն բանի համար, որ նրանց հրաժեշտը դարձրել է հանկարծակի»:

Հուլիսի լույս 26-ի գիշերը 26-ամյա Սատոսի Ուեմացուն ներթափանցել է հաշմանդամների տուն, դանակով սպանել 19 մարդու, վիրավորել 26-ին: Դրանից հետո նա եկել է ոստիկանության բաժանմունք եւ խոստովանել հանցագործությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում