Գիշերվա երթից հետո բերման է ենթարկվել 64 քաղաքացի, 63-ն ազատ են արձակվել

Խորենացի, Տիգրան մեծ փողոցների հարակից հատվածից հուլիսի 26-ի գիշերվա երթից հետո բերման է ենթարկվել 64 քաղաքացի՝ ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր պահելու կասկածանքով:

Այս մասին  տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Նա ձերբակալված է, կատարվում է քննություն: Մնացած 63 քաղաքացիններն ազատ է արձակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում