Կառավարությունում քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման առնչվող հարցեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հուլիսի 26-ին տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհուրդը քննա րկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի գնումների պլանի և Տրանշ 1-ի շրջանակում «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության հետ կնքված նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները:

Մեկ այլ հարցով քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում արտաքին մոնիթորինգի գործակալության մրցույթի գնահատման արդյունքները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում