Երևանի հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 6 ոստիկան և զինված խմբի 3 անդամ

Մայրաքաղաքի հիվանդանոցներում հուլիսի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով ստացիոնար բուժօգնություն է ստանում 14 հիվանդ, որից 6-ը` ոստիկան, 3-ը` զինված խմբի անդամ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախորդ գիշեր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի երկու անդամների վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Հոսպիտալացված ոստիկանը բաժանմունքում է, վիճակը գնահատվում է բավարար։

Հուլիսի 17-ին հոսպիտալացված ոստիկանի վիճակը կայուն ծանր է, կա ակնհայտ դրական շարժընթաց։ Տուժածներին բոլոր հիվանդանոցներում ցուցաբերվում է անհրաժեշտ պատշաճ բուժօգնություն։ Զինված խմբի 2 անդամ տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Հավաքի մասնակիցներից որևէ մեկը բժշկական օգնություն ստանալու նպատակով չի դիմել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում