Պավլիկ Մանուկյանի որդին արդեն ինքնուրույն է շնչում, իսկ ինքը դեռ երկար միացված կմնա արհեստական շնչառական սարքին

Պավել Մանուկյանի  և նրա որդու՝ Արամ Մանուկյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր, սակայն տղայի մոտ  դրական փոփոխություններ կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Էրեբունի ԲԿ-ի Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը:

«Տղան արդեն ինքնուրույն է շնչում՝ առանց արհեստական շնչառական սարքի, որը մեկ ժամ առաջ է անջատվել: Ունի պարզ գիտակցություն, միևնույն է վիճակը գնահատվում է ծանր: Պավլիկ Մանուկյանի վիճակը ևս գնահատվում է ծանր,  շարունակվում է միացված մնալ արհեստական շնչառական ապարատը: Գիտակցությունը քայլ-քայլ բացվում է. առավոտ կոնտակտ կար իր հետ»,-ասաց նա՝ շեշտելով, որ Պավլիկ Մանուկյանը դեռ երկար միացված կմնա արհեստական շնչառական ապարատին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, իսկ Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում