ՄԻՊ-ը ևս դատապարտում է բժիշկների նկատմամբ ոտնձգությունը

ՄԻՊ-ի  համար խիստ մտահոգիչ են բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պահելու վերաբերյալ տեղեկությունները:

«Դատապարտելի է բժշկական օգնություն ցուցաբերող անձնակազմերի նկատմամբ անգամ ոտնձգության որևէ փորձի կամ նման հնարավորություն:

Բժիշկներն իրականացնում են մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու և դրանով հանդերձ՝ մարդասիրական բարձր առաքելություն: Այդ առաքելությունը միջազգային բոլոր պահանջներով ենթակա է անվերապահ պաշտպանության առանց որևէ բացառության»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում