Բժիշկը ճնշման տակ է խոսե՞լ. Ոստիկանության պարզաբանումը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներից մեկում տեղ գտած նյութի առնչությամբ, որը վերաբերում է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր դիտարկումներին:

«Զանգվածային լրատվության միջոցներից մեկի թղթակիցը կապվել է ՊՊԾ գնդի տարածքում պահվող բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր հետ, որն ասել է, թե իր որդին իրենց հեռախոսազրույցի ժամանակ նորմալ վիճակում է եղել: ԶԼՄ-ներն առնվազն պետք է տեղյակ լինեն, թե անազատության մեջ պահողներն ինչ մեթոդներով են ներգործում պատանդի վրա, ինչպես են աշխատում նրա հարազատների հետ և ինչպես են փորձում հասնել իրական պատկերի նենգափոխման:

Լրատվամիջոցները պետք է ունենան այս տարրական գիտելիքն ու գիտակցությունը և խիստ պատասխանատու գործեն նման բարդ իրավիճակներում՝ հուզականությամբ հանրային կարծիքի վրա ազդելու փորձերի փոխարեն»,-ասված է պարզաբանման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում