Տղաներն իրեն լավ են ճանաչում. Ասոյանը պատրաստ է ՊՊԾ գունդ գնալ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը չի հիշում մի դեպք, երբ որևէ պատերազմի, որևէ հեղափոխությա ժամանակ դեպք չի եղել, որ բուժաշխատողներին պատանդ վերցնեն:

«Եթե եղել է, անմիջապես ազատ են արձակվել: Պինոչետի հեղափոխության ժամանակ նույնիսկ որևէ  բժշկի գլխից մի մազ չի պակասել: Ես զայրացած եմ, զարմացած: Դիմում եմ ՊՊԾ գունդը գրաված տղաներին: Տղաներ, ձեր մի մասը ինձ շատ լավ ճանաչում է՝ ձեզ հայտնի պատճառներով, ձեր մի մասին էլ ես եմ շատ լավ ճանաչում: Ես խնդրում եմ՝ անհապաղ, նրանց բաց թողեք: Եթե պետք է, ես կգամ նրանց տեղը կնստեմ, բայց մեր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրին, անհապաղ բաց թողեք: Սա հայ մարդուն հարիր չէ»,-ասաց նա կազմակերպված հավաքին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում