Փաշինյանն առաջարկում է ՊՊԾ գնդի գրավման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել

Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հրավիրել արտահերթ նիստ: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ նախաձեռնել է ստորագրահավաք, անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրությո ւն նիստն անցկացնելու համար:

Նրա խոսքով` մինչ այդ պահը ձևաթղթի տակ ստորագրել են ինքն ու «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, անկախ պատգամավոր Ալեքսան Արզումանյանը միանալու ցանկություն է հայտնել: Պատգամավորն առաջարկում է արտահերթը նիստը հրավիրել հուլիսի 28-ին` ժամը 17:00-ին:

Բացի այս, Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ գնդի գրավման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ է պատրաստել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում