Դեսպան Մելքոնյանն ու Եգիպտոսի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հուլիսի 27-ին հանդիպել է ԵԱՀ Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին ԱԳ նախարար Մոհամեդ Էլ-Օրաբիին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկա ցրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Մելքոնյանը ԱՀՀ նախագահին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները և մոտեցումները։

Երկուստեք կարևորվեցին ՀՀ և ԵԱՀ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում